ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի պաշտոնակատար պրն. Ն.Փաշինյանին. Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ–«Իմ քայլ» ձևաչափով` 1-ին համարների մակարդակով: |
Վիգեն Սարգսյանը շատ կարևոր նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
