Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ի և Հայաստանի միջև երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ: ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները հիմնվում են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և երկրները արգասաբեր համագործակցության զգալի փորձ են կուտակել տարբեր բնագավառներում:

«Ակնկալում եմ, որ մեր երկխոսությունը և համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,- ասված է ՌԴ նախագահի հեռագրի տեքստում:

Понравилась статья? Поделиться с друзьями: