ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Հայաստանի վայ քաղաքական գործիչներ, հեռո՛ւ մնացեք Ղարաբաղի քաղաքական իրավիճակից».

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել է նախընտրական քարոզարշավի առիթով բորբոքված քաղաքական կրքերի մասին:

«Փորձում են Արցախում սրել իրավիճակը։ Ես կխնդրեմ Հայաստանի լրատվությանը և Հայաստանի «վայ քաղաքական գործիչներին»՝ հեռու մնացեք Ղարաբաղի քաղաքական իրավիճակից, մի՛ սրեք Ղարաբաղի իրավիճակը։

Մենք գտնվում ենք շատ ծայրահեղ վիճակում, պառակտված երկրով մենք չենք կարողանալու հաղթահարել այս ամենը, թողեք մենք իրար հետ լեզու կգտնենք, թեկնածուներով, քաղաքական պրոցեսներով, ամեն ինչ հարթ կընթանա և ապրիլի 1-ին մենք կունենանք ավելի համերաշխ հասարակություն և հնարավորություն կունենանք այս բարդ իրավիճակում հաղթահարել, իհարկե կարևորելով ՀՀ իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանքը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: