ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒշագրավ մանրամասներ Առաքել Մովսիսյանի որդու գործով. Ինչ են փորձել կոծկել…

2020 թվականի փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ի` ՊԲ զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ՊՆ թեժ գիծ ահազանգ էր եղել այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկում Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին նեղացնում է զինվորներին:

Թեժ գծի ահազանգը ներկայացվել է նախարար Դավիթ Տոնոյանին, որն էլ բողոքը ներկայացրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: ԶՈՒ-ն ու իրավապահները, սակայն, հետամուտ չէին եղել,ինչի հետեւանքով ամիսներ անց զորամասի զինվոր Վահրամ Ավագյանը մահացավ, եւ դրա հետեւանքով կալանավորվեցին Աժ պատգամավորի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, եւ եւս երկու անձ:

Այս դեպքերի արդյունքում գլխավոր դատախազը հրահանգել էր ստուգել վարույթը կարճելու որոշման վերացման հիմքերի առկայությունը եւ կայացնել համապատասխան որոշում: 1 ամիս անց պարզ է դառնում, որ իրավապահ համակարգը անգործության է մատնված եղել եւ աչք է փակել զորամասում տիրող իրավիճակի վրա: Եվ, ահա,ստուգումից անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ պարզվեց ուսումնասիրության արդյունքում:

Ի պատասխան՝ հայտնեցին. «ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում, ապա նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել եւ ստուգվել է ինքնությունը չպարզված զինծառայողի կողմից այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ 2019թ. նոյեմբերի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ քննված քրեական գործով, հանցագործության դեպքի բացակայության հիմքով, քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների օրինականությունը:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ շարքային ժամկետային զինծառայողը, 2019թ. հոկտեմբերի 27-ին գտնվելով արձակման մեջ, նախատեսված վերջնաժամկետին՝ ժամը 20։00-ին, զորամաս չի վերադարձել։ Մոտ երեք ժամ անց միայն նա հայտնաբերվել է եւ տեղափոխվել ծառայության վայր։

Դեպքից երեք օր անց՝ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում, նշված զինծառայողի հարազատներից մեկը ՀՀ ՊՆՌՈ թեժ գծի միջոցով ահազանգել է, որ զինծառայողը փախուստի փորձ է կատարել համածառայակիցների կողմից պարբերաբար ծեծի ենթարկվելու պատճառով: Արդեն նախաքննության ընթացքում վերջինսհերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ միայն ենթադրել է, թե արձակումից զինծառայողի չվերադառնալը կարող է պայմանավորված լինել համածառայակիցների կողմից նրան բռնության ենթարկելու հանգամանքով: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ գնահատելով նախաքննությամբ ձեռք բերված այլ փաստական տվյալները՝ նախաքննության մարմինը կայացրել է նշված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումներ:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ նախաքննությամբ չի ապահովել գործի հանգամանքների հետազոտման բազմակողմանիությունը, լրիվություննուօբյեկտիվությունը, չեն կատարվել այդ գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, ինչի արդյունքում, հակասական տեղեկությունների առկայության պայմաններում, բավարար չափով չեն պարզվել ապացուցման ենթակա էական հանգամանքներ: Մասնավորապես,քննությունչի կատարվել՝ պարզելու այլ զորամաս տեսակցության գնալու, մոլորվելու մասին զինծառայողի հայտնած տեղեկություններիիսկությունը, քննության առարկա չեն դարձվել գործում առկա ակնհայտ հակասական տեղեկությունները զինծառայողի հայտնաբերմանտեղիեւ հանգամանքների, ծնողների եւ հարազատների հետ զինծառայողի հեռախոսազրույցների ժամկետների վերաբերյալ:

Չեն ձեռնարկվել բավարար քննչական, դատավարական, ինչպես նաեւ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մի շարք այլ, այդ թվում նաեւ թեժ գծով ահազանգած անձի կողմից հայտնած նախնական տեղեկատվությունըստուգելու, զորամասում տիրող իրավիճակի, զինծառայողի նկատմամբ անօրինական ներգործություն գործադրելու, առանձին զինծառայողների դրսեւորած վարքագծի, համածառայակիցների նկատմամբ նրանց վերաբերմունքը, փոխհարաբերությունները, դրանց պատճառները պարզելու ուղղությամբ։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է նշված քրեական գործով կայացված՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումները, ինչի արդյունքում քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է»: ՀՀ գլխավոր դատախազությունը իր պաշտոնական պատասխանում նշում է, որ նախաքննությամբ չի ապահովել գործի հանգամանքների հետազոտման բազմակողմանիությունը, լրիվություննուօբյեկտիվությունը, չեն կատարվել այդ գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ… Չեն ձեռնարկվել բավարար քննչական, դատավարական, ինչպես նաեւ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ասել է թե՝ այս իրավիճակը ստեղծվել է հենց իրավապահների անգործության հետեւանքով, գործը վերահսկող դատախազը տեղում չի եղել, քննիչը անհրաժեշտ գործողությունչի կատարել, ռազմական ոստիկանությունը եւ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժինը կոնկրետ քայլեր չի իրականացրել, ինչի հետեւանքով«էլիտար» զորամասի արտոնյալները շարունակել են իրենց գործողությունները, որի հետեւանքով էլ ամիսներ անց ունեցանք զոհ:

Այս իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան, ռազմական նախկին ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, որոնք, որպես ոլորտի պատասխանատուներ, տեղում չեն եղել, եւ իրենց ենթակաները, ինչ-ինչ շարագրգռվածությունից ելնելով, գործ են փակել տվել, որի հետեւանքով զինվոր է մահացել:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

Понравилась статья? Поделиться с друзьями: