«Ցավոք սրտի արդեն կարող է ազդեցություն ունենալ, որովհետև տարվում է լուրջ աշխատանք, որպեսզի Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունն առավելագույս վարկաբեկվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, արդյոք Քոչարյանի սկսած քարոզչական արշավը միջազգային լրատվամիջոցներում կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։
Մեհրաբյանը նշում է.«Ես տպավորություն ունեմ, որ մեր կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այդ ջանքերի վրա, հանգստություն է ցուցաբերերում. «ինչ էլ անեք, միևնույնն է՝ նստելու եք», բայց նրանք այս ճանապարհի վրա մեծ վնաս կարող են հասցնել պետությանը, Հայաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններին՝ հարցը տանելով ԵԽԽՎ, իրենց նարատիվները փորձելով տեղափոխել արևմտյան մամուլ»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ամենալուրջ հակահեղափոխական պոտենցիալը կա ներկայիս հեղափոխական իշխանության մեջ.«Այդ հակահեղափոխականությունը կայանում է այն հնարավոր սխալների մեջ, որ նրանք կարող են թույլ տալ։Դրանից մեծ հակահեղափոխականություն դժվար է պատկերացնել։ ՀՀԿ-ն այլևս անցյալում է, ռոբերտքոչարյանիզմն այսօր գտնվում է Սովետաշենի աղբանոցում, որքան էլ այնտեղից մարմնաշարժումներ տեղի ունենան»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում