Տղերք խոհեմաբար կանխեք ներքին անհանդուրժողականությունները…. Դուք Հայրենիք եք պահում. Ռուզան Ասատրյան

Հրապարակախոս, բանաստեղծ Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԺԱՄ ԱՌԱՋ ԿԱՆԽԵԼ ԱՅՍ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ…

Ձեռքս չԻ գնում, որ երկու զոհված տղերքի մասին գրեմ, չեմ ուզում հավատալ, չեմ հավատում, որ 1,5 ամսում 12 զոհ է եղել, ներքին, հայրենադավ խառնակչությունը ո՜նց է լինում… Տղերք, բոլոր արտաքին դիվերսիաները հերոսաբար եք կանխում, խոհեմաբար կանխեք նաև ներքին անհանդուրժողականությունները…. Դուք Հայրենիք եք պահում»:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին Արցախում երկու զինծառայող է մահացել։ Դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում ստացած զինծառայողներն են

2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: