Տրանսպորտը կաշխատի, մանկապարտեզները կբացվեն, իսկ դիմակ չկրողները կտուգանվեն․

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարության ընդունած արտակարգ դրությունը երկարաձգելու հարցով ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտը ամբողջությամբ կգործարկվի, կվերաբացվեն առևտրի բոլոր կետերը:

Նիստին ներկա է Աժ 132 պատգամավորներից 80-ը:

Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով ավելացնելու` կառավարության որոշման նպատակը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, տարետ Տիգրան Ավինյանը:

«Հանրային սննդի կետերը կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում: Կգործեն բացօթյա պատմամշակութային վայրերը և մի քանի այլ թուլացումներ»,-ասաց

Ավինյանը:
Փոխվարչապետը հայտարարեց, որ, քանի որ աշխատող մայրերի համար երեխաների տանը մնալը խնդիր է, կառավարույունը որոշել է վերաբացել նաև նախակրթարանները:

«Սակայն շեշտեմ, որ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների պահպանմամբ, որոնք խախտելը հանգեցնելու է պատասխանատվության»,- ասաց Ավինյանը:

Նա նաև հայտնեց, որ հանրային բաց ու փակ բոլոր տարածքներում դիմակ կրելը դանալու է պարտադիր, իսկ չկրողները տուգանվելու են: Ավինյանը նշեց, որ դիմակները պարտադիր չէ, որ լինեն բժշկական, եռաշերտ: Դրանք կարող են նաև լինել տնային պայմաններում կարված, ինքնաշեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: