Ցավալի լուր: Մահացել է ԱԺ նախկին պատգամավորը

Երկար հիվանդությունից հետո ապրիլի 29-ին, 61 տարեկանում մահացել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Բարսեղյանը:

Հոգեհանգիստը կկայանա այսօր, իր հայրենի Վարդենիս քաղաքում: • 1965-1975 թթ. – սովորել և ավարտել է Վարդենիսի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ • 1975-1980 թթ. – սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտիպատմության ֆակուլտետը։ • 1987-1989 թթ. – սովորել և ավարտել է Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը։ • 2003-2008 թթ. – սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն • 1980-1981 թթ. – աշխատել է Մաքենիսի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։

• 1981-1982 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում: • 1982 թ. – աշխատել է Վարդենիսի ժողովրդական կրթության բաժնում՝ որպես մեթոդիստ։ • 1983-1987 թթ. – ՀԼԿԵՄ Վարդենիսի շրջանային կոմիտեի հրահանգիչ, այնուհետև՝ քարտուղար։ • 1991 թ. – Վարդենիսի շրջանային խորհրդի ժողովրդական կրթության բաժնի վարիչ։ Պետական և քաղաքական գործունեություն • 1990 թ. – ընտրվել է Վարդենիսի շրջանային խորհրդի պատգամավոր։ • 1993-1995 թթ. – եղել է Վարդենիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ • 1993-1994 թթ. Եղել է Վարդենիսի տարածաշրջանի պաշտպանության օպերատիվ շտաբի պետի տեղակալ:

• 1993 -2006 թթ. եղել է Վարդենիսի տարածաշրջանի ԵԿՄ հիմնադիր նախագահ: • 1993-1994 թթ.- ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություննեին: • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 126 ընտրատարածքից։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

• 1995-1997 թթ. – ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցման վարչության պետ։ • 1997 թ. – ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի վարչության մոնիթորինգի բաժնի պետ։ • 1998-1999 թթ. – «Վարդենիսի կադաստր» ՓԲԸ-ի պետ։ • 1998-2006 թթ. – «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ։

• 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։

• 2003 թ. – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։ • 2003 թ. հունիսին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։ • 2006 թ. հունիսին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից՝ «Օրինաց երկիր» կուսակցության իշխանական կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ։

• 2006 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։ • 2006 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ • 2015 թ. հունվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: Պարգևներ և կոչումներ • Անվանական զենք (1995)։ • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2004)։ • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2005)։ • «Արցախի մայրեր» մեդալ (2006)։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: