Ցավալի լուր: Մահացել է ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Արմենակ Մնջոյանի մահվան մասին։ «Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։

Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչու չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։ Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։ Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։ Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի․ որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին՝ «Դրո»-ի գործով:

Понравилась статья? Поделиться с друзьями: