Ցնցող լուր: Առաջիկայում բենզինի գինը կրկին կնվազի՝ ահա թե որքանով…

Վերջին ամիսներին Հայաստանում նկատելիորեն նվազեց բենզինի և դիզելային վառելանյութի գները:

Մասնավորապես, բենզինի ռեգուլյար տեսակի գինը 450 դրամից նվազեց և այս պահին կազմում է 400 դրամ: Համամասնորեն նվազեց նաև պրեմիում և սուպեր տեսակների բենզինի գները, ինչպես նաև դիզվառելիքինը: Ասում են, նկատելի այս նվազումը ներկայիս կառավարության սրտով չէ: Համաձայն շրջանառվող տեղեկությունների բենզինի մենաշնորհ ունեցողներին օրերս «տեղեկացվել» է, որ անհրաժեշտ է շարունակել վառելիքի նվազեցման ընթացքը, քանի որ, դրան նպաստում է նաև նավթի համաշխարհային գնանկումը: Ըստ լուրերի համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա 15 օրերին բենզինի և դիզվառելանյութի գները նվազեցնել 20 դրամով, իսկ հաջորդ 3 ամսվա ընթացքում ևս 60 դրամով և գրանցել 320 դրամի շեմը(ռեգուլյար): Ասում են նաև, որ այդ կերպ, ներկայիս իշխանությունները ցույց են տալու, որ ավելի կառուցողական փոխհարաբերություններ է ստեղծվել ռուսական կողմի հետ և գերազանցվել է Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք գրանցված նվազագույն՝ 330 դրամ (ռեգուլյար) շեմը:

Понравилась статья? Поделиться с друзьями: