Ցուցարարները վնասել են Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան: Արսեն Մկրտչյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ այս դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

«Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: