Փաշինյանը ուղիղ եթերում պատմում Պուտինի հետ իր քննարկած հարցերը…

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մանրամասներ է պատմել Պուտինի հետ հանդիպումից: «Արցախի հարցի շուրջ որևէ քննարկում չենք ունեցել, ՀԱՊԿ ստեղծված իրավիճակի վերաբերյալ շատ կարճ զրույց ենք ունեցել, հայկական կողմը պնդել է, որ ինստիտուցիոներ լուծումներ են պետք, որ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որ հետագայի համար այսպիսի չկանոնակարգված բանավեճեր տեղի չունենան: Խոսակցություն է գնացել կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ:

«Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնության: Ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ: Հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: