Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումը Հայաստանի Հանրապետության
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա
Սարգսյանը ընդունել է վարույթ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական
տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը
17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`
հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ.Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր:
Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումով թույլ տրված խախտումները
վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:
Քաղաքացիական գործը դատավոր Լ. Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 08.10.2018թ.:
Ամենահետաքրքիրը մենք արդեն ընտրել ենք …
Հայցադիմումը կազմված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ
հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի ելնելով դրանից դատարանը որոշել է Ռոբերտ
Սեդրակի Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ, գործը
նախապատրաստել դատաքննության:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Դատական նիստը տեղի կունենա վաղը 16:30-ին: