Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

Երևանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի 16-ամյա ուսանողուհին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են SHAMSHYAN.com-ից։

Ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել , նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրա և իրեն ցած նետել:

Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է՝ Երևանում գործող քոլեջներից մեկի 2 –ր կուրսի ուսանող:

Понравилась статья? Поделиться с друзьями: