ԱՖԿ Սիստեմա ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնում է Սիստեմայի տնօրենների խորհրդում, քանի որ ընկերությունը նրա հանդեպ դատական գործընթացը համարում է քաղաքական:
Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել է: Մեղադրանքը եւ գործընթացը ակնհայտ քաղաքական են: Մենք ճիշտ ենք համարել նրան տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկելը, այն ժամանակահատվածում, երբ նա ազատության մեջ էր եւ տվել էր իր համաձայնությունը: Ես ձեզ տեղեկացնում եմ, որ նման որոշում է ընդունվել», ասել է Եվտուշենկովը ԱՖԿ Սիստեմայի բաժնետերերի ժողովի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի