Ֆրանսիան այս տարի առաջին անգամ նշում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օրը…

Ֆրանսիայում այս տարի առաջին անգամ նշվում է «Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օրը»՝ համաձայն նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած հռչակագրի: Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր հայտարարելու մտադրության մասին տեղեկացրել էր դեռևս փետրվարին հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, իսկ այս ամսվա սկզբին կյանքի է կոչել իր մտադրությունն ու ստորագրել համապատասխան հռչակագիրը:

Այդ որոշումը հարուցել էր թուրքական կողմի զայրույթը, որն ավելի ուշ էլ ավելի էր բորբոքվել Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչ անող նախաձեռնության ընդունմամբ:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001 թվականին:

Понравилась статья? Поделиться с друзьями: