20 տարի խուժանի ձեռքում ենք եղել. Հիմա կարող ենք լավ պետություն կառուցել»:

«Ամիսներ առաջ սկսված հեղափոխությունը բնական ընթացքով շարունակում է առաջ գնալ. առաջին փուլը հաջողությամբ իրագործված է, իշխանությունը փոխվել է, ունենք նոր Ազգային ժողով և պետության զարգացման նոր կոնցեպտներ, որոնք համապատասխանում են մեր ժողովրդի իղձերին: Գալիս է նոր փուլ, որը քաղաքական և տնտեսական համապատասխանեցումներ պետք է բերի,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը: – Մենք դեռևս մեր հասարակության, մեր պետության ամպլիտուդը չգիտենք, քանի որ մեր ժողովուրդը մղձավանջի միջով է անցել, մեր պետությունն ընկել է մեր պատմությանը ոչ վայել իշխանությունների՝ խուժանի ձեռքը, և դա հոգեբանորեն ունեցել է իր հետևանքները, և դեռ չգիտենք՝ պետությունն ինչ է»:

Հ. Մովսեսն ընդգծեց, որ լավատես է և վստահ. «Մեր ժողովուրդը հանդուրժել է ամեն աղետ, երկրաշարժ, պատերազմ, աղքատություն, բայց չի հանդուրժում անբարոյականությունը, և դա հուշում է, որ կարող ենք լավ պետություն կառուցել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: