9 ամյա փոքրիկ աղջնակը փրկվել է 19-րդ հարկից պոկված և ցած ընկած վերելակում…ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի Շենչժեն քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է 19-րդ հարկում վերելակից դուրս գալիս մի տղա, իսկ դպրոցից վերադարձող 9-ամյա աղջիկը մնում է վերելակում։

Այդ պահին կառավարման վահանակը հանգչում է, և վերելակը սկսում է ընկնել։ Վախեցած աղջիկը խուճապի մեջ սկսում է սեղմել վահանակի բոլոր կոճակները, սակայն վերելակը չի արձագանքում ոչ մի հրահանգի։

Ընկնող վերելակը կանգ է առել առաջին հարկում։ Աղջիկը վախեցած դուրս է վազել։ Նա հոգեբանական սթրես է տարել, բայց ոչ մի ֆիզիկական վնասվածք չի ստացել։ Ավելի ուշ նա պատմել է, որ փորձել է օգտագործել տեղի անվտանգության հասարակական թանգարանում ստացած գիտելիքները այն մասին, որ երբ վերելակը չի աշխատում, պետք է միանգամից բոլոր կոճակները սեղմել։

Понравилась статья? Поделиться с друзьями: