Հունվարի 8-ին, ժամը 20:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 27-րդ կմ-ին Mercedes GL550 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: