H1N1-ը հասավ երեխաների՞ն. Հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Գիշերը «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում 6 ամսական երեխա է մահացել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեխայի հարազատներից Ռոբերտ Գևորգյանը։Վերջինս իր վրդովմունքը հայտնեց Առողջապահության նախարարության նկատմամբ, որը հիվանդանոցները չի ապահովում անհրաժեշտ դեղորայքով, ինչի հետևանքով տարբեր հիվանդանոցներում երեխաների մահվան դեպքեր են գրանցվում․

«Երեխան՝ Կամո Մարտիրոսյանը, 38 աստիճան տաքությամբ տեղափոխվել է «Սուրբ Ասվածամայր» ԲԿ։ 2 օր վերակենդանացման բաժանմունքում պարալիզացված վիճակում է գտնվել, չի շարժվել։ Միայն երեկ բժիշկները հասկացան՝ մի դեղ կա, որը հնարավոր է օգնի, սակայն չկա Հայաստանում։ Ռուսաստանում գտնվող բարեկամները գտել, ուղարկել էին դեղը, բայց մինչև գնացել են օդանավակայան վերցնելու, զանգել-ասել են՝ երեխան մահացել է։ Առողջապահության նախարարությունը ոչ մի դեղ չունի, ասում են՝ դրսից բերեք, բայց մինչև բերում ես՝ ուշ է լինում։ Մինչև հիմա բժիշկները ոչ մի բան չեն ասել, անգամ չենք իմանում, թե ինչ խնդիր է եղել երեխայի մոտ։ Ենթադրում ենք H1N1 տարածված վիրուսն է պատճառը»,- ասաց փոքրիկի հարազատը՝ ցավով նշելով, որ պարզապես ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ չեն կարողանում փրկել երեխաներին։

Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստացանք նաև «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանից։ Վերջինս հերքեց երեխայի մոտ H1N1 վիրուսի առկայության մասին կասկածները։

«Երեխան 3 օր տանը գտնվել է հիվանդ վիճակում, արդեն 39 ջերմաստիճանով, բոլոր ծայրանդամները պարալիզացված, ոչ թև, ոչ ոտք չի շարժել, թուլացած վիճակում ընդունվել է միանգամից վերակենդանացման բաժանմունք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: