Աղցան «Լեդի»՝ «Օլիվյեի» համեղ փոխարինողը

Բաղադրատոմս

300 գ. հավի ֆիլե
150 գ. վարունգ
150 գ. պահածոյացված ոլոռ
150 գ. սմետան
սամիթ
աղ

Պատրաստման եղանակը

Հավի ֆիլեն եռաուց հետո 20 րոպե եփել և սառեցնել։
Վարունգները կտրատել միջին չափսի խորանարդներով, սամիթը մանր կտրատել։
Հավի ֆիլեն կտրատել միջին խորանարդիկներով։
Ամբողջը լցնել իրար վրա։
Աղ ու սմետան ավելացնել և խառնել։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: