Աղցան հավով և եգիպտացորենով… Ստացվում է շատ համեղ.

Ամանորյա տոնական սեղանի համար որոնելով համեղ, յուրահատուկ և հեշտ պատրաստվող աղցան, չի կարելի ուշադրություն չդարձնել այս պարզ և յուրահատուկ բաղադրատոմսի վրա. աղցան հավով, անանասով (արքայախնձոր) և եգիպտացորենով:

Բաղադրիչները կարելի է գտնել ցանկացած սուպերմարկետում, իսկ պատրաստելու համար կծախսեք հաշված րոպեներ: Չնայած պարզությանը, այս աղցանը ձեր հյուրերին կուրախացնի հաճելի և յուրահատուկ համով:

Անհրաժեշտ են.

Հավի ձու` 2 հատ
մայոնեզ` ըստ ճաշակի
պահածոյացված եգիպտացորեն`1 բանկա
հավի փափուկ միս`300 գ
վարունգ` 2 հատ
պահածոյացված անանաս` 380գ:

Պատրաստման եղանակը

1. Հավի միսը եփել, ապա բաժանել թելիկների կամ մանր կտրատել:
2. Վարուգը կտրատել բարակ շերտերով, ձվերը խաշել և մանր կտրատել:
3. Աղցանի համար գերադասելի է վերցնել ուղղանյունաձև ափսե, որպեսզի շերտերը հավասար ստացվեն: Բաղադրիչները միմյանց վրա շերտերով լցնել հետևյալ հաջորդականությամբ. հավը, անանասը, վարունգը, վրայից քսել մայոնեզը:
4. Թողնելով 15-20 րոպե վրայից շերտերով ավելացնել ձուն և եգիպտացորենը:

Գետադասելի է պահածոյացված անանասը վերցնել ոչ թե օղակաձև, այլ կտրատված: Այս դեպքում լրացուցեչ կտրատելու կարիք չի լինի: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: