Անմահական շոկոլադե կրեմ. այն կարող եք օգտագործել տարբեր թխվածքների համար

Բաղադրամասեր

-Շոկոլադ՝ 60-70 գր կամ կակաո՝ 1,5 ճաշի գդալ,

-Ձու՝ 2 հատ,

-Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ,

-Ալյուր՝ 1-2 ճաշի գդալ,

-Կաթ՝ 250 մլ,

-Կարագ՝ 30-50 գր,

-Վանիլին՝ մի փոքր

Պատրաստման եղանակը

Խառնեք շաքարավազը ձվի հետ: Կոտրատեք շոկոլադը, ավելացնում 1 ճաշի գդալ ջուր և հալեցրեք: Ավելացրեք 3-4 ճաշի գդալ սառը կաթ, խառնեք:
Հալեցրած շոկոլադը կամ կակաոն զգուշորեն խառնեք կաթի, շաքարավազի և ձվի հետ: Ավելացրեք ալյուր, խառնեք: Մնացած կաթը եռացրեք և դանդաղ ավելացրեք ձվա-շոկոլադային զանգվածին՝ խառնելով։ Դրեք թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով մինչև եռալը: Ավելացրեք կարագը և վանիլինը:
Հարեք կրեմը և սառեցրեք:

Այս կրեմը կարող եք օգտագործել տարբեր թխվածքների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: