Բանջարեղենով աղցան
հավի կրծքամիս — 1 հատ
լոլիկ — 3 հատ
վարունգ — 1-2 հատ
հազարի թերթեր — 5-6 հատ
սոխ կանաչ — 3 ճյուղ
մաղադանոս — 3-4 ճյուղ
ձիթայուղ — 2ճ/գդ
աղ
պղպեղ սև
Պատրաստման եղանակ
Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել, համեմել աղ և պղպեղով:
Թավայի մեջ տաքացնել ձիթայուղը, ապա լցնել հավի միսը և տապակել մինչև վերջինիս կարմրելը: Թողնել սառչի:
Կանաչին մանրացնել, բանջարեղենները կտրատել:
Մեծ ափսեի վրա շարել հազարի տերևները, վրան լցնել կտրատված բանջարեղեները, արդեն սառչած հավի միսը, շաղ տալ մանրացված կանաչին և մի քիչ ձիթայուղ:
Հավի կրծքամսով և բանջարեղենով աղցանը պատրաստ է, կարող եք վայելել այն:
Ի դեպ, քանի որ այս աղցանը թեթև է, և դյուրամարս, այն հիանալիորեն կլրացնի երեկոյան ընթրիքի ձեր սեղանը, նույնիսկ եթե դուք դիետա եք պահում: