Գազարով համեղ աղցանի բաղադրատոմս. Համեղ և արագ

Գազարով վիտամինային աղցան

Ժամանակն է մի փոքր քաշ ավելացնել, կամ էլ ընդհակառն՝ պակասեցնել։ Գարնան սկսվելուն պես մեզանից շատերը ձգտում են կատարյալ կառուցվածքի հասնել, քանի որ այդպես ավելի ինքնավստահ և գեղեցիկ ենք մեզ զգում։ Համաձայնեք՝ ոչ ոքի պետք չեն մի քանի չափս փոքրացած ջինսե տաբատները, կլորացած կոնքերը և ոտքերը։ Դե ուրեմն, թող վերջին ձյան հետ հալվեն նաև ճարպերը։

Ավելորդ քաշի հետ պայքարում, մեզ օգնության կհասնեն հին ու բարի գազարը և կաթնաշոռը։ Առաջինում շատ վիտամիններ, մանրաթել և կարոտին են առկա, ինչն օգտակար է մազերի և մաշկի համար։ Իսկ շնորհիվ կաթնաշոռում առկա կալցիի և ֆոսֆորի, ամրապնդվում են ոսկորները։

Այսպիսով, դրանք խառնելով՝ կստանաք քիչ կալորիաներով և շատ համեղ գազարով աղցան, որը կարող է փոխարինել մի ամբողջ ընթրիքի, ինչպես նաև շատ հարմար է ուտել մարզումներից հետո։

Բաղադրիչներ

Գազար՝ 150 գ, Կաթնաշոռ՝ 150 գ
Կանաչիներ՝ 20 գ, Կանաչ սոխ՝ ըստ ցանկության
Ձիթապտղի յուղ՝ 1 ճ/գ, Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը

Մաքրեք գազարի կճեպը և քերիչով անցկացրեք: Կաթնաշոռը պատառաքաղով այնպես տրորեք, որպեսզի մանր գնդիկներ չմնան։

Խառնեք գազարը և կաթնաշոռը, ավելացրեք մանր կտրատած կանաչին, սոխը, ձիթապտղի յուղը։ Ըստ ճաշակի աղ և բիբար։

Թարմ գազարով և կաթնաշոռով այս համեղ աղցանը կարելի է ուտել բնական յոգուրտով, որը շատ արագ հնարավոր է պատրաստել տնային պայմաններում։ Ձիթապտղի յուղի փոխարեն կարող եք ցանկացած այլ յուղ օգտագործել՝ քունջութի, ընկույզի և այլն։

Վայելեք այս թեթև և ախորժելի ուտեստն ու հիշեք, որ նույնիսկ դիետիկ ուտեստը պետք է հաճույքով ուտել։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: