Շատերս հաճախ թերագնահատում ենք գազարը, համարելով, որ այն կարելի է և չօգտագործել։ Սակայն պետք չէ մոռանալ, որ այս բանջարեղեբը օգտակար է բոլորին և մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում։ Իսկ տեսողության վրա գազարի դրական ազդեցության մասին վաղուց է հայտնի։
Այսօր առաջարկում ենք գազարով և հավով մի շատ համեղ աղցան պատրաստել։
Անհրաժեշտ բաղադրիչներ
250 գր․ հավի փափկամիս
100 գրամ կաղամբ
1 գազար
1 բուլղարական պղպեղ
60 մլ բուսայուղ
20 մլ սոյայի սոուս
5 մլ լիմոնի հյութ
1 թ․գ․ շաքարավազ
1 թ․գ․ կարմիր պղպեղ
0,5 թ․գ․ աղացած համեմի սերմԱղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Գազարով և հավով աղցան
Պատրաստման եղանակը
1. Խառնեք 20 գրամ բուսայուղը, համեմի սերմը, կարմիր, սև պղպեղը, աղը։ Այս խառնուրդը քսեք փափկամսին։
2. Տապակի մեջ փայլաթիթեղ փռեք և վրան դրեք հավի փափկամիսը։ Ջեռոցը 200 աստիճան տաքացրեք և եփեք 30 րոպե։
3. Գազարը քերիչով անցկացրեք, կաղամբը բարակ կտրատեք, կտրեք պղպեղն ու սառած հավի միսը։
4. Բոլոր բաղադրիչներն իրար միացրեք և վրան լցրեք մնացած բուսայուղով, սոյայի սոուսով, լիմոնի հյութով, շաքարավազով, աղով և պղպեղով պատրաստված սոուսը։