Մի՛ զրկեք ձեզ այս հաճույքից, ինքներդ պատրաստեք կարտոֆիլի չիփսեր:
Իսկ բաղադրատոմսն այսպիսինն է…
Մեզ հարկավոր է. թարմ և հում կարտոֆիլ – 1 հատ, խոշոր աղ, չիփսերի վրա շաղ տալու համար ցանկացած համեմունքներ և ձիթայուղ` տապակելու համար:
Ինչպես պատրաստել
Ինչպես պատրաստել չիփսեր տան պայմաններում
Կարտոֆիլը լվանում և կեղևում ենք, այնուհետև օղակներով անց ենք կացնում կաղամբ քերելու համար քերիչով: Լվանում ենք և չորացնում անձեռոցիկի մեջ: Տապակի մեջ լցնում ենք ձիթայուղը և տապակում կարտոֆիլի օղակները ոչ շատ չափաբաժիններով: Ամենավերջում ավելացնում ենք աղը: Կարելի է նաև տապակած չիփսերը դնել սկուտեղի մեջ, հետո նոր ավելացնել աղ:
Կարտոֆիլի չիփսեր պատրաստելու երկրորդ բաղադրատոմսը
Ինչպես պատրաստել չիփսեր տան պայմաններում
Հում կարտոֆիլը բարակ շերտով անց ենք կացնում քերիչով (կամ շերտատում դանակով) և շարում ենք ջեռոցի տապակի վրա (յուղաթուղթը նախապես յուղել): Սպասում ենք մինչև չիփսերի պատրաստ լինելը:
Այս բաղադրատոմսով կարող եք պատրաստել նաև ձեր սիրելի ուտեստը միկրոալիքային վառարանում: Դրա համար հարկավոր է կարտոֆիլի օղակները պատրաստել տափակ ապակյա սկուտեղի մեջ երեք րոպեի ընթացքում: Պատրաստելուց հետո ավելացրե՛ք աղ: