Իսկական ոչխարի մսով ուզբեկական փլավը այսպես են պատրաստում. շատ համեղ և ախորժելի է ստացվում
Բաղադրիչներ՝
ոչխարի միս-1 կգ
բրինձ-500 գր
սոխ-4 գլուխ
բուսայուղ-300մլ
սխտոր-1 գլուխ
գազար-1կգ
զիրա-1 ճ գդ
համեմի սերմեր-1 թ գդ
չորացած ծորենի-1 ճ գդ
կծու պղպեղ ըստ ցանկությանՊատրաստման եղանակը
Լվանում ենք բրինձը այնքան ժամանակ մինչև վերջին ջուրը պարզվի: Մաքրում ենք սխտորի գլուխը, բայց պճեղները չենք առանձնացնում:
Սոխն ու գազարը մաքրում ենք սոխը օղակաձև կտրատում ենք, իսկ գազարը խորանադրիկներով
Տաքացնում ենք տապակը լցնում ենք բուսայուղը և կտրատված սոխը տապակում ենք այնքան միչև ոսկեգույն տեսք ստանա, որից հետո ավելացնում ենք ոչխարի կտրատած միսը և լավ տապակում ենք:
Ավելացնում ենք գազարը, տապակում, հետո բոլոր բաղադրիչները խառնում ենք և ավելացնում համեմունքները և եփել ևս 6-7 րոպե անընդհատ խառնելով:
Լացնում ենք եռացրած ջուրը այնքան որ բաղադրիչները մեկ սմ բարձրությամբ լինի, լցնում ենք աղը և թուլացնում ենք կրակը, մոտավորապես եփում ենք այդպես 30 րոպե: Ավելացնում ենք բրինձը և եռացրած ջուրը ուժեղացնում ենք կրակը, երբ նկատեք, որ բրինձը կլանել է ջուրը սխտորի գլուխը դնումենք մեջտեղը և ծածակում բրնձով: Կափարիչի տակը դնում ենք սրբիչ և ծածկում,այդպես մի քանի րոպե ևս եռացնելով:
Բարի ախորժակ
Բրնձով համեղ փլավի հետաքրքիր տարբերակ կգտնեք այս տեսանյութում.