Գոյություն ունեն հավի կրծքամսով աղցանների բազմաթիվ բաղադրատոմսեր:
Ձեզ ենք ներկայացնում դրանցից մեկը. աղցանը ոչ միայն հագեցնող է, այլ նաև գեղեցիկ:
Այսպիսով, պատրաստումը սկսում ենք կրծքամսից. վրան աղ ու բիբար ենք անում, փաթաթում փայլաթիթեղի մեջ և տապակում:
Կարելի է կրծքամիսը տապակել փայլաթիթեղի մեջ անմիջապես մաքուր և չոր տապակի մեջ, աիդպես ավելի արագ կստացվի:
Տապակում ենք ամն կողմից 10 րոպե փակ կափարիչով, այնուհետև փողնում ենք սառչի ևս 10 րոպե:
Համեղ աղցան՝ հավի կրծքամսով
Մինչդեռ միսը հովանում է, կտրտում ենք բանջարեղենը: Լավագույն տարբերակն է` մեկ լոլիկ, և մեկ վարունգ:
Լվանում ենք նաև հազարի տերևները, ձեռքով մասերի բաժանում և կտրատում ոչ շատ խոշոր:
Փայլաթիթեղը բացում ենք, կրծքամիսը կտրտում բարակ շերտերով:
Վերցնում ենք մեծ սկուտեղ, շաղ ենք տալիս հազարի տերևները և կտրտած բանջարեղենը, ավելացնում ենք միսը: Խառնում ենք:
Համեղ աղցան՝ հավի կրծքամսով
Կարելի է ավելացնել մայոնեզ կամ ձիթայուղի հետ խառնած մանանեխ:
Կարելի է օգտագործել նաև թթվասեր կամ յոգուրտ: