Անհրաժեշտ բաղադրիչներ.
եփած հավի կրծքամիս
400գ շամպինյոն
2 հատ սոխ
3 հատ եփած ձու
100գ պինդ պանիր
0.5 բաժակ աղացած ընկույզ
մայոնեզ
Պատրաստման եղանակ.
Շամպինյոնն ու սոխը կտրատել, առանձին տապակել:
Եփած հավի միսը խորանարդիկների կտրատել:
Ձուն եփել, անցկացնել քերիչով:
Բոլոր բաղադրիչները միացնել խորը աղցանամանի մեջ, ավելացնել ընկույզը, մայոնեզը: Խառնել:
Հարթ ափսեի մեջտեղում բաժակ դնել և շուրջը լցնել աղցանը՝ թեթևակի սեղմելով բաժակին: Հետո զգուշորեն հանել բաժակը և զարդարել աղցանը՝ կանաչիով և զեյթունով:
Բարի ախորժակ: