Ձկան կոտլետները շատ համեղ են ստացվում: Ձկան կոտլետները պատրաստվում են ձկան աղացած մսից: Դրա համար օգտագործվում է մսոտ ձուկ: Կարելի է վերցնել նաև պատրաստի ձկան ֆարշ, դա կհեշտացնի պատրաստման ընթացքը:
Կոտլետային զանգվածին ավելացնում են ձու, կաթով թրջած հաց, սոխ, գազար, համեմունքներ, երբեմն ձկան կոտլետները եփում են պանրով կամ շոգեխաշած կաղամբով։ Բաղադրիչներ՝ ձողաձկան ֆիլե — 500 գր, կաթ — 120 մլ, գազար — 90 գ, թարմ կաղամբ — 90 գ, ձվի դեղնուց — 1 հատ, պաքսիմատ — 60 գր, բուսական յուղ — 50 մլ, մանր կտրատված կանաչի — 2-3 ճաշի գդալ, աղ — 10-15 գ, համեմունք ձկնամթերքի համար — 1 թեյի գդալ, Սոուսի համար մայոնեզ — 120 մլ, կոշտ պանիր — 50-75 գր, Կաթի մեջ շոգեխաշած կաղամբի և գազարի կտորները 2-3 անգամ մսաղացով անցկացնել ձողաձկան ֆիլեի հետ կամ մանրացնել բլենդերով։ Եթե զանգվածը ջրիկ է, ավելացնել ալյուր։
Կոտլետի զանգվածին ավելացնել մանր կտրատած կանաչի, աղ և համեմունքներ, հունցել, թողնել 15 րոպե։ Ձևավորել երկարավուն կոտլետներ, թավալել պաքսիմատի մեջ: թ Յուղը տաքացնել, տապակել կոտլետները երկու կողմից: Պատրաստի կոտլետները թողնել տապակի մեջ, վրան լցնել մայոնեզ, շաղ տալ քերած պանիր։ Ծածկել կափարիչով կամ եփել ջեռոցում 8-10 րոպե։