Բաղադրիչներ
ալյուր — 500գ
շաքարվազ — 150գ
մեղր — 250գ
հալած յուղ — 60գ
աղացած մեխակ — 0,3 թ/գ
աղացած դարչին — 0,5 թ/գ
կիտրոնի հյութ — 10մլ
փխրեցուցիչ — 6գ
աղ
Գլազուրի համար
շաքարավազ — 250գ
կիտրոնի հյութ — 10գ
Պատրաստման եղանակը
Խմորի համար գոլորշու վրա եռման աստիճանի հասցնել 130մլ ջուրը, շաքարավազը, և մեղրը։ Ավելացնել յուղը և մի փոքր աղ։
Վերցնել կրակի վրայից, սառեցնել մինչև 80-85 աստիճան։
Ալյուրին խառնել համեմունքները, ավելացնել տաք մեղրային զանգվածը, փխրեցուցիչը, և կիտրոնի հյութը։
Դարձնել գունդ, պատել սննդային թաղանթով, դնել սառնարանը 3 կամ ավելի օր։
Խմորը բացել 11-13մմ հաստությամբ, կտրել շրջանակներ, թխել 220-230 աստիճանում 8-12 րոպե։
Գլազուրի համար խառնել շաքարավազը և 110մլ ջուր, եռացնել, վերջում ավելացնել կիտրոնի հյութը։ Պահել տաք վիճակում։
Տաք մեղրաբլիթները թրջել տաք գլազուրով, ապա դնել չորանալու։