Մսով լցոնած կարտոֆիլ… շատ համեղ և պարզ

Հիանալի մտահղացում է՝ ինչպես ամենօրյա, այդպես էլ տոնական սեղանի համար: Մսով լցոնած կարտոֆիլ:

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կարտոֆիլ՝ 15 հատ

աղացած միս՝ 250գ

սոխ՝ 1 հատ

տոմատի մածուկ

աղ

սև պղպեղ

թթվասեր՝ 50գ

կարագ՝ 50գ

Պատրաստման եղանակ.

Մաքրում ենք կարտոֆիլը և հանում միջուկը: Կիսաեփ ենք անում:
Մսին ավելացնում ենք աղացած սոխը, աղ ու պղպեղ: Կարտոֆիլի մեջ լցնում ենք ֆարշը և դնում ջեռոցի տապակի մեջ:Խառնում ենք թթվասերն ու տոմատի մածուկը, ավելացնում ենք աղ և մի քիչ ջուր, նաև կարագը: Խառնուրդը լցնում ենք կարտոֆիլի վրա և ուղղարկում 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ կես ժամով:

Բարի ախորժակ…

Понравилась статья? Поделиться с друзьями: