Ներկայացնում ենք արքայական տորթի պարզ բաղադրատոմս:
Բաղադրիչները՝
Ցորենի ալյուր՝ 2 բաժակ
Շաքարավազ՝ 2 բաժակ
Թթվասեր՝ 300 գ.
Սոդա՝ 0,5 թ. գ.
Խտացրած կաթ՝ 0,5 բաժակ
Փոշի կակաո՝ 2 ճ. գ.
Եփած խտացրած կաթ՝ 0,5 բաժակ
Կարագ՝ 250 գ.
Հունական ընկույզղ՝ 40 հատ
Պատրաստումը
Խառնեք ալյուրը, 200 գ. թթվասեր, 1 բաժակ շաքարավազ, քացախով հագեցած սոդա, կես աման չեփած խտացրած կաթ և 1 ճ. գ. կակաո:
Ստացված խառնուրդը լցրեք թխելու ամանի մեջ և դրեք մինչև 200 աստիճան տաքացված ջեռոցը: Եփեք մոտ 40 րոպե: Դրա պատրաստ լինելը կարելի է ատամի փայտով ստուգել:
Պատրաստի հիմքը թողեք սառչի և բաժանեք երկու հավասար մասի:
Պատրաստեք կրեմը: Դրա համար հալեցրեք 200 գ. կարագ, ավելացրեք եփած խտացրած կաթ և հարեք:
Հետո տապակեք մանրացված ընկույզը և լցրեք կրեմի մեջ:
Սառեցված հիմքերի վրա կրեմ քսեք:
Պատրաստում ենք գլազուրը: Խառնեք 1 բաժակ շաքարավազ, 1 ճ. գ. կակաո, 4 ճ. գ. թթվասեր և 50 գ, կարագ: Եփեք մարմանդ կրակի վրա 5-7 րոպե և լցրեք տորթի վրա:
Թողեք կրեմը ներծծվի տորթի մեջ: