Շատ համեղ, փքուն բուլկիներ, պատրաստվում են արագ.

Շատ համեղ, փքուն, օդային բուլկիներ, պատրաստվում են արագ և ստացվում են չափազանց ախորժելի և անուշաբույր:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

-4 ձու
-200գ մարգարին

-3 բաժակ կաթ
-1 բաժակ շաքարավազ

-3ճ.գ. չոր խմորիչ
-2 պտղունձ աղ

-մոտ 1.5կգ ալյուր
-ձու՝ քսելու համար

-շաքարավազ և կակաչի սերմեր

Միջուկի համար կարող եք օգտագործել եփած խտացրած կաթ կամ կաթնաշոռ:Կաթը տաքացնել, լցնել խմորիչը: Սպասել 15 րոպե և ավելացնելով բոլոր բաղադրիչները՝ փափուկ, էլաստիկ խմոր հունցել: Խմորը չպետք է կպչի ձեռքերին:Խմորը բաժանել 4 մասի. յուրաքանչյուրը գրտնակել ալյուրոտ սեղանի վրա՝ 0.5սմ շերտ ստանալով, շրջանաձև կտրել: Շրջանը բաժանել 8 մասի: Լայն հատվածում դնել միջուկը, ծայրերը ծալել, որպիսի միջուկը դուրս չգա: Փաթաթել՝ դեպի նեղ հատվածը:

Տապակին ձեթ քսել, դնել բուլկիները՝ միմյանց միջև հեռավորություն պահպանելով: Ծածկել տոպրակով և թողնել 30 րոպե:Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Հանգստացած բուլկիներին հարած ձու քսել: Ցանել շաքարավազ կամ կակաչի սերմեր: Թխել մոտ 25 րոպե:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: