Խորհուրդ եմ տալիս պատրաստել տնական հալած պանիր: Այն ստացվում է շատ համեղ ու փափուկ, պետք է պահպանել սառնարանում, բայցն երբեմն պահելուն հերթ չի հասնում:
Պատրաստեք սա և´ ամենօրյա նախաճաշի համար, և´ տոնական սեղանի կանապե պատրաստելիս:
- Կաթնաշոռ 400 գր. (պիտի լինի անպայման բնականը, փոխարինիչները հարմար չեն)
- Ձու 1 հատ
- Աղ,
- սոդա,
- շաքարավազ- 0,5 թեյի գդալ յուրաքանչյուրից
- Սերուցքային կարագ 80 գր.
Պատրաստվում է ջրային բաղնիքի վրա մոտ 15 րոպե
Լցնել բանկաների մեջ, պահպանել սառնարանում:
Պատրաստման եղանակը տեսանյութում