Պատրաստեք համեղ պաղպաղակ ընդամենը 5 րոպեում և այլևս խանութից պաղպաղակ չեք գնի:

Սեփական ձեռքերով պատրաստում ենք շատ համեղ և օգտակար պաղպաղակ ընդամենը 5 րոպեում.մեկ անգամ պատրաստելուց հետո այլևս խանութից չեք գնի:

Բաղադրիչներ՝

  • Սերուցք-33% յուղայնությունից ոչ ավել
  • 400 գր խտացրած կաթ
  • 200 գր շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Առաջին քայլն այն է՝ սերուցքին ավելացնում ենք շաքարի փոշին և շատ ցածր հարագությամ հարում ենք: Մի քանի րոպե հարելուց հետո արագությունը գնալով ուժեղացնում ենք այնքան ժամանակ մինչև սերուցքը շատ խիտ տեսք չստանա, այն պետք է այնքան պինդ լինի, որ հարիչի վրայից բարձրացնելից չթափվի, շարժելիս այն պետք պինդ մնա:

Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք խտացրած կաթը և ամբողջ այդ ընթացքում հարիչով հարում: Խտացրած կաթը ավելացնում ենք այնքան որքան քաղցր ցանկանում եք լինի պաղպաղակը: Եթե սիրում եք շատ քաղցր, ապա կարող եք նշված չափից ավել լցնել:

Եվ ահա պատրաստ է մեր անչափ համեղ պաղպաղակը: Եթե ցանկանում եք այն լինի շոկոլադե, ապա կարող եք ավելացնել շոկոլադի մարուքներ: Այն լցնում ենք ցանկացած տարայի մեջ ծածկում կափարիչով
և տեղափոխում ենք սառցախցիկ, որտեղ թողնում ենք 5 ժամ:

Понравилась статья? Поделиться с друзьями: