Պատրաստում ենք աղցան «Կեսար»

Բաղադրությունը

 

Հավի կրծքամիս- 0,5 կգ

Հազար (մարոլ ) – 1 փունջ

Պոմիդոր – 3հատ

Պարմեզան պանիր – 100գրամ

Ձեթ-100-150 մլ

Սխտոր-1 պճեղ

Ձու-3 հատ

Լիմոնի հյութ- 2 ճաշի գդալ

Մանանեխ -1 թեյի գդալ

Սխտոր- 1-2 պճեղ

Աղ, պղպեղ -ըստ ճաշակի

Հաց

Պատրաստման եղանակը

Սպիտակ հացը փոքրիկ քառակուսիներով կտրատել: Դնել ջեռոցի մեջ, որպեսզի սուխարիկ դառնա:

Ձեթով լի թավան դնել կրակի վրա, այնուհետև լցնել սխտորը, մի քիչ տապակել և ավելացնել սուխարիկները:

Հավի կրծքամիսը բարակ կտորներով կտրատել և ձեթով տապակել, ապա աղով համեմել:

Ձուն խաշել, այնուհետև սպիտակուցը դեղնուցից առանձնացել: Դեղնուցը պատառաքաղի միջոցով տրորել:

Ավելացնել լիմոնի հյութը, մանանեխը և ճզմած սխտորը: Ավելացնել ձեթ, աղ և պղեղ:

Պանիրը քերիչով անցկացնել:

Հազարը կտրատել և դնել ափսեի մեջ, այնուհետև կտրատել պոմիդորը և դնել հազարի վրա:

Պոմիդորի վրա դնել տապակած հավի ֆիլեն, այնուհետև դեղնուցով պատրաստված զանգվածը:

Այս ամենը խառնել և վրան լցնել սուխարիկներն ու պանիրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: