Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները`
Ձու 2 հատ
Շաքարավազ 0,5 թեյի բաժակ
Մածուն 1,5 թեյի բաժակ
Սոդա 1,5 թեյի գդալ
Յուղ 200 գրամ
Ալյուր
Ջեմ
Շաքարի փոշի
Ձուն հարել շաքարավազի հետ ավելացնել մածուն, սոդա, յուղը և ալյուր այնքան որ ստացվի թույլ խմոր: Խմորը բաժանել 2 մասի և թխել առանձին-առանձին: Թխելուց հետո տաք վիճակում քսել ջեմ և փաթաթել:Երբ սառի ցանել շաքարավազի փոշի: