Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան.

Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան։ Ներկայացնում ենք աղցանի բաղադրատոմս, որի բաղադրիչները շատ հասանելի են։ Երբ պետք է հյուրեր ընդունեք, բայց պատրաստելու ժամանակ չունեք: Նման դեպքերում այս բաղադրատոմը «օգնության կհասնի»: Բաղադրիչներ (նախատեսված 3 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝

 

Հավի ֆիլե՝ 350 գր․

Սունկ Շամպինյոն՝ 200 գր․

Վարունգ՝ 2 հատ

Սամիթ՝ 20 գր․

Մայոնեզ՝ 2 ճաշի գդալ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Կտրատեք սունկը և տապակեք բուսական յուղի մեջ 5-7 րոպե:
Խաշատ հավի ֆիլեն կտրատել խորանարդներով։
Վարունգները առանց մաքրել կտրատել կիսալուսնաձև։
Սամիթը մանր կտրատեք:
Աղցանի ամանի մեջ միացրեք հավը, սունկը, վարունգը և սամիթը: Ավելացրեք մայոնեղ և լավ խառնեք։
Վերջ, աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: