Սննդարար, համեղ և օգտակար աղցան՝ պատրաստվող մթերքի նվազագույն քանակից:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
սմբուկ՝ 3 հատ
ձու՝ 3 հատ
սոխ՝ 2 փոքր գլուխ
մայոնեզ՝ 3ճ.գ.
աղ, պղպեղ
Սոխի համար մարինադ.
շաքարավազ՝ 1թ.գ.
աղ՝ 0,5թ.գ.
քացախ 9%՝ 3ճ.գ.
ջուր՝ 80մլ
Պատրաստման եղանակ.
Առաջին հերթին եփել ձուն: Լվանալ և բարակ ձողիկների կտրատել սմբուկը: Աղ ցանել և թողնել 30 րոպե:
Մինչ այդ մարինացնել սոխը: Դրա համար սոխն անհրաժեշտ է բարակ կիսալուսնաձև կտրատել, ավելացնել մարինադի համար նշված բաղադրիչները, խառնել և թողնել 20 րոպե:
Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և մեջը տապակել սմբուկը: Տապակելուց հետո սմբուկը դնել անձեռոցիկի վրա:
Կտրատել եփած ձուն:
Այժմ ժամանակն է բոլոր բաղադրիչները միացնելու համար: Աղցանամանի մեջ խառնել ձուն, սմբուկը, սոխը, ավելացնել աղ, պղպեղ և մայոնեզ: Լավ խառնել, 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել:
Բարի ախորժակ: