Մի քանի փոքր խորամանկություններ և ձեր պատկերացումներն այս ուտեստի մասին ամբողջովին կփոխվեն:

Բաղադրիչները.
Շամպինիոն – 500 գ
Չոր սպիտակ գինի – 2–3 թ/գ
Սխտոր – 2–3 պճեղ
Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի
Աղ `ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
1. Շերտերով կտրատեք սունկը:
2. Մի քիչ ձիթապտղի յուղ տաքացրեք թավայի մեջ: Դանակով մանրացված սխտորը ավելացրեք ձեթի մեջ և մեկ րոպե պահեք տաք զանգվածի մեջ:
3. Այնուհետև ավելացրեք սունկը, տապակեք՝ մինչև ոսկեգույն կեղևի առաջացումը: Դրանից հետո ավելացրեք գինին: Տապակեք սունկը՝ մինչև գինու գոլորշիանալը:
Համեմեք աղով:
Ըստ ճաշակի կարող եք ավելացնել նաև մանր կտրատված մաղադանոս: