Տորթ «Նուտելա». ստացվում է շատ համեղ և փափուկ

Բաղադրամասեր

4–5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
2 ճ/գ քացախ,
3 ճ/գ մեղր,
5–7 ճ/գ կակաո,
150 գ կարագ,
2 թ/գ սոդա,
Կրեմի համար ՝
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ ջուր,
2 ճ/գ ալյուր,
250 գ կարագ,
1 տուփ խտացրած կաթ,
1 տուփ վանիլին։

Պատրաստման եղանակը

Խմոր. բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից, խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել՝ խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր:
Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:

Կրեմ. 1 բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2 ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա, մինչև պնդանա, ապա թողնել՝ սառչի:
Առանձին 250 գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախօրոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:

Понравилась статья? Поделиться с друзьями: