Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթանալու մասին :

«Երբ ես և Նիկոլ Փաշինյանը ծանոթացել ենք, նա եղել է ընդհատակում, և ինչ-որ պահ կար, որ պետք է ինքը հանձնվեր, և պետք էր դա աներ այնպես, որ ընթացքում իրեն չբռնեն:

Մենք նկարահանեցինք տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ցանկանում է քիչ անց լքել ընդհատակյա տարածքը, և տեսանյութը տեղադրեցինք, հետո ես իմ մեքենայով մոտեցա ընդհատակին»,- այսօր «Ազատության» ֆեսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքով ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը, ես նրան տեսա, և նա ասաց՝ «Բարև Ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ… երբ նա բանտից դուրս եկավ, մեր ընկերությունը կրկին շարունակվեց»,- պատմել է Ա. Սիմոնյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: