Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ-ի «Զարգանալու ենք չզիջելով՝ Լրջացե՛ք» կարգախոսով հանրահավաքը:
Հանրահավաքին մասնակցում են ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ՝ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը եւ այլք: Միջոցառմանը մասնակցում են նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ԱԺ վերջին ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Մենուա Հարությունյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամները, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը… ընդհանուր՝ մի քանի հարյուր հոգի:
Հանրահավաքի մեկնարկը հայտարարված էր ժամը 19.00-ին: Լուսանկարներն արվել են մոտ կես ժամ առաջ: Այս պահին ելույթները շարունակվում են:
Լուսանկարներ