Աղոթքի ուժը…

Աղոթքի ուժը

Ծովում սաստիկ փոթորիկ էր: Տեսնելով ափը և պայքարելով հզոր ալիքների դեմ, փոքրիկ նավը աղետի ազդանշաններ ուղարկեց: Անմիջապես ափից օգնության շտապեց փրկարար նավակ՝ օգնելու խորտակվող նավին, սակայն ամեհի ալիքները հաղթահարելու ջանքերն ապարդյուն եղան, և հնարավոր չեղավ մոտենալ խորտակվող նավին:

— Դե ինչ, տղաներ, գուցե վերադառնա՞նք, — առաջարկեց բոցմանը: — Կարիք չկա գնալ ստույգ մահվան: Պարզ է, որ այսօր չենք կարող հաղթել ծովին: Թե նավը և թե նրա վրա գտնվող մարդիկ հավանաբար արդեն զոհվել են, նրանց այլևս չենք փրկի:

— Սպասիր, — առարկեց նավաստիներից մեկը, — երբ ափին արձագանքեցի ազդանշանին, մի քանի կին աղոթում էին նավի վրա գտնվող մարդկանց համար: Ես հավատում եմ, որ Տերը լսում է աղոթքները, և կարծում եմ, որ մենք պարտավոր ենք և կարող ենք փրկել գեթ մեկ մարդու:

Նավաստու համարձակ խոսքերը ոգեշնչեցին ընկերներին, և նրանք կրկին ջանքեր գործադրելով՝ առաջ շարժվեցին: Նավը հավանաբար խորտակվել էր և թեև այն ծովում չէր երևում, սակայն, չնայած կատաղի ալիքներին և ակնհայտ վտանգին, խիզախ մարդիկ կարողացան փրկել սկզբում մեկ մարդու, հետո մեկ ուրիշին և այդպես շարունակ՝ ութ հոգու: Այդպիսով խորտակվող նավի ամբողջ անձնակազմը փրկվեց մահից:

Հավատն առ այն, որ Տերը լսում է մեր աղոթքները, ուժ է տալիս այդ աղոթքին, զորություն տալիս մեզ ՝ կատարել մեր պարտականությունները, որքան էլ որ դա դժվար լինի:

Понравилась статья? Поделиться с друзьями: