Աղոթք երեկոյան ժամին…

Ով գթած Հայր,

բարեխնամ Արարիչ բոլոր արարածների,

ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս

պաղատանքը երեկոյան այս ժամին,

Դու, որ

առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:

Ողորմի՛ր Տե՛ր,

ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո

Սուրբ Եկեղեցուն.

եւ հիվանդներին,

վշտահարներին,

ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին,

ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին,

որովհետեւ դու,

Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն

ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից էլ ավելի:

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՜զ

վայելում են փառքը,

իշխանությունն ու պատիվը, այժմ

եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն

Понравилась статья? Поделиться с друзьями: