Այսօր «Ֆեյսբուք»-ում ակտիվորեն տարածվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ անցած տարվա հունիսի 21-ին արած գրառումը:
Օգտատերերը տարածում են նրա գրառումը՝ տարատեսակ բնորոշումներ տալով փաստաբանի սկզբունքայնության և քաղաքական դիրքորոշման վերաբերյալ:
Օգտատերերին ի պատասխան՝ Ալումյանը մեկնաբանություն է թողել վերոնշյալ գրառման տակ. «Իսկ ի՞նչ տարբերություն տեսաք այդ գրառման մեջ եղած և ներկայիս իմ դիրքորոշումների միջև: Տարբերությունը, թերևս, մեկն է. այդ գրառումը կատարելու ժամանակ նոր իշխանությունները իրենց դեռևս դրսևորում էին որպես ժողովրդավարական իշխանություն: Ի դեպ, անցյալ տարվա մայիս-հուլիս ամիսներին ես, ինչպես և շատերը, ոգևորված էի սպասվելիք բարեփոխումների հեռանկարով և գրածս լիովին անկեղծ էր: Դրա համար էլ մինչև հիմա դրված է իմ ՖԲ էջի վրա»,- գրել է նա: