Այծեղջյուրը կենդանակերպի տասներորդ նշանն է: Այծեղջյուրը կառավարող Սատուրնը օգնում է նրան հասարակության մեջ կայուն դիրք գրավել:
Այծեղջյուրները միանշանակ ամենահզոր անհատականություններից են: Նրանք միշտ պատրաստ են օգնել և լսել, ուղղել և խորհուրդներ տալ:
Ահա Այծեղջյուրի 8 հատկություններ, որոնց համար արժե սիրել:
1. Ճշմարիտ սեր:
Այծեղջյուրներն իսկապես գիտեն, թե ինչպես սիրել: Նրանք բացում են իրենց սրտերը բոլորի համար: Այծեղջյուրները երբեք չեն ժխտում իրենց զգացմունքները, նրանք ապրում են սիրո համար:
2. Երջանկությունը մանրամասների մեջ է:
Այծեղջյուրները ձեզ կհիշեցնեն, որ աշնան հոտից, առավոտյան արևից , իսկական ընկերոջ հետ զրույցից, այգում զբոսնելուց լավ բան չկա:
3. Համբերություն:
Նրանք չեն շտապում: Նրանք կարող են սպասել, քանի որ նրանք գիտեն, որ ամեն ինչ տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետք է:
4. Ուղղակիություն:
Երբ Այծեղջյուրները տեսնում են, որ սխալ ուղղությամբ եք գնում, նրանք կփորձեն ձեզ առաջնորդել: Նրանք պարզապես ձեզ ցույց կտան այլ տեսակետ և հույս ունեն, որ հասկանում եք, թե ինչու են դա անում:
5. Աջակցություն:
Նրանք միշտ ձեր կողքին կլինեն: Երբ հաջողության եք հասնում, և երբ ձախողվում եք: Դա կլինի մի ուս, որի վրա կարող եք հենվել:
6. Ներողամտություն:
Այծեղջյուրները ձեզ կսովորեցնեն թողնել ձեր էգոիզմը և ներել այլ մարդկանց: Նրանք ձեզ ցույց կտան, թե ինչ է նշանակում մեծ սիրտ ունենալը և պատրաստ են ընդունել իրավիճակը:
7. Գնահատելու ունակություն:
Այծեղջյուրները գիտեն, թե ինչպես գնահատել իրենց ունեցածը: Նրանք նաև ձեզ կհիշեցնեն, որ դուք ունեք ավելին, քան կարծում եք:
8. Նվիրվածություն:
Այծեղջյուրի շնորհիվ դուք կհասկանաք, թե ինչպես վարվել այնպիսի մարդու հետ, ով իսկապես սիրում է ձեզ, իսկապես ներում է ձեզ և աջակցում է ձեզ ամենաբարդ ժամանակներում: