Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է ապրիլի
21-ին:
Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով
վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ Պասի շրջանը:
Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը, որից հետո բոլորը եկեղեցուց օրհնված կրակ են տանում իրենց տներ:
Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով եւ բրնձով փլավը, ձուկը, գինին: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը: